Շովիում տեղի ունեցած ողբերգությունից ավելի քան մեկ ամիս անց փրկարարները հայտնաբերել են 32-րդ մահացածի դին: ՆԳՆ-ը փնտրում է ևս մեկ երեխայի մարմին։
Որոնողական աշխատանքները շարունակվում են գետերի հունով՝ Շովի սողանքի էպիկենտրոնից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա:
Ռաճայի առողջարանային ավանում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Թաց հողի զանգվածները ծածկեցին տնակները, ամառանոցները և քանդեցին մեքենաները։ Աղետի գոտուց տարհանվել է 210 մարդ։ Զոհվածների թվում շատ երեխաներ կան։ Շովին հայտնի ընտանեկան հանգստի գոտի է։
Եվս երկու մարդ մահացել է արդեն սողանքից հետո, որոնողական գործողության ընթացքում սրտի նոպայի հետևանքով մահացել է մեկ զինվորական և մեկ ոստիկան: