Հոկտեմբերի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1765 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 278,431-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 39 դեպք է գրանցվել, 38-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5713 դեպք կա, այլ պատճառով՝ 1232:

Ապաքինվել է ևս 881 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 252 211 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 19 275 է։

Հոկտեմբերի 14-ին կատարվել է 15 616 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 855 238 թեստ է արվել։