Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, այսօր երեկոյան Pfizer պատվաստանյութը կլինի հերթի ամրագրման կայքէջում և քաղաքացիները կկարողանան ընտրություն կատարել Astrazeneka և Pfizer պատվաստանյութերի միջեւ:

Ըստ նրա, երեքշաբթի օրը Pfizer-ով պատվաստումը կսկսվի Թբիլիսիի, Բաթումիի եւ Քութաիսիի վեց կլինիկաներում:

Pfizer, ինչպես նաև Astrazeneca պատվաստանյութերի արդյունավետությունը շատ բարձր է՝ ինչպես հիվանդության փոխանցումը կանխելու, այնպես էլ բարդ և հատկապես մահացու դեպքերը գործնականում վերացնելու գործում: Այսպիսով, Pfizer և Astrazeneka պատվաստանյութերի դեպքում, իհարկե, մենք ունենք երաշխավորված որակ», – հայտնել է Գաբունիան: