Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 156-ով՝ հասնելով 343 հազար 506-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 511-ով և հասել 328 հազար 50-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 549 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 485 հազար 938-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 893-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 72 մարդ։