Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1 589-ով՝ հասնելով 276 666-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 29 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 754-ով և հասել 251 330-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 12 522 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 839 622-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 675-ի, ևս 1 231 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 18 430 մարդ