Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։

Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։