Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 99-ով՝ հասնելով 223 904-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Պաշտոնական հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 78-ով և հասել 215 533-ի:

Իրականացվել է 3 666 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 134 905-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 490-ի, ևս 1094 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 787 մարդ։