Վրաստանի Առողջապահության նախարարությունը ստեղծել է բժիշկների խումբ, որը պետք է հետազոտի և վերահսկի Միխեիլ Սաակաշվիլիի առողջությունը:

Այդ մասին Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է Արդարադատության նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ, որին մասնակցել են Արդարադատության նախարարն ու հանրային պաշտպանը:

Առողջապահության նախարարի խոսքով՝ բժիշկների խումբը Սաակաշվիլիի հետ կհանդիպի վերջինիս համաձայնությունը ստանալուց հետո:

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ միջգերատեսչական համագործակցության շրջանակներում իրենք անհրաժեշտության դեպքում պարբերաբար միմյանց հետ տեղեկատվություն են փոխանակում:

«Բացի այդ, հանրային պաշտպանին խնդրել են կանոնավոր կերպով վերահսկել իրավական իրավիճակը», – ասել է Ռատի Բրեգաձեն:

Ըստ Նինո Լոմջարիայի, Միխեիլ Սաակաշվիլիի իրավական կարգավիճակը խախտվել է միայն մեկ անգամ այս փուլում, երբ նրա առողջության մասին տեղեկատվությունը տարածվել է առանց նրա թույլտվության:

«Կարևոր է, որ օբյեկտիվ և ժամանակին տեղեկատվություն տրամադրվի հանրությանը նրա վիճակի մասին, այնուամենայնիվ, դա պետք է արվի այնպես, որ կոպտորեն չխախտվեն նրա անձնական տվյալները», – ասել է Լոմջարիան:

Նրա խոսքով, կարևոր կլինի Միխեիլ Սաակաշվիլիի անձնական վստահությունը բժիշկների աշխատանքի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին: