Նախագահի աշխատակազմն ուղարկել է ԿԸՀ գործող նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի և «Քաղաքացիական պլատֆորմ 20/20» գործադիր տնօրեն Թենգիզ Թևզաձեի թեկնածությունները` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահելու համար։ Նախագահի թեկնածուների հետ մեկտեղ նախագահը ԿԸՀ երկու թափուր պաշտոնների համար առաջադրել է չորս թեկնածուի,- Վրաստանի Առաջին ալիքին տեղեկությունը հաստատել են նախագահի մամուլի ծառայությունից։
Ընթացակարգի համաձայն՝ թեկնածուներին նախ կլսեն հանձնաժողովային ձևաչափով, որից հետո պատգամավորները լիագումար նիստում քվեարկությամբ կընտրեն ԿԸՀ նախագահին և անդամներին։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ 5 տարի ժամկետով ԿԸՀ նախագահ նշանակելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի աջակցություն, սակայն եթե թեկնածուներից ոչ մեկը չհաղթի, կանցկացվի կրկնակի քվեարկություն, որի դեպքում կբավականացնի 76 պատգամավորի աջակցությունը, սակայն նման դեպքում ԿԸՀ նախագահի պաշտոնը կզբաղեցնի վեց ամսով
Նմանատիպ սկզբունք է գործում ԿԸՀ անդամների ընտրության դեպքում։ Չորս թեկնածուներ՝ Գիորգի Կալանդարիշվիլին, Թենգիզ Թևզաձեն, Թամազ Փոլադաշվիլին և Գիորգի Շայշմելաշվիլին սկզբում ցանկություն են հայտնել նախագահել ԿԸՀ-ն, և յոթ թեկնածուներ դիմել են անդամակցության համար։