Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում քրեական հետապնդում է սկսվել վեց անձի նկատմամբ, որոնցից մեկը նախկին քաղծառայող է, խոշոր չափերի պետական ​​գույք յուրացնելու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու փաստով։

«Քննությամբ պարզվել է, որ 2021 թվականին Մցխեթա-Մթիանեթի տարածաշրջանում, կեղծ փաստաթղթերով, քաղաքապետարաններից մեկի ներկայացուցչի օգնությամբ ամբաստանյալները խաբեությամբ գրանցել են 309 576 լարի արժողությամբ երկու հողամաս՝ 2 256 մ2 մակերեսով։

Ամբաստանյալները հանրային ռեգիստր կեղծ փաստաղթղեր են ներկայացրել ևս 6217 մ2 հողամաս գրանցելու համար, ինչը կանխվել է քննչական գործողությունների օպերատիվ և արդյունավետ կատարման արդյունքում»,- հայտնում է Քննչական ծառայությունը:

Գերատեսչության տվյալներով՝ իրականացվում են համապատասխան ընթացակարգեր՝ ապօրինի ձեռք բերված հողատարածքները պետական ​​սեփականությանը վերադարձնելու համար։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասով, 362-րդ հոդվածի 2-րդ մասով և 341-րդ հոդվածով, որը նախատեսում է վեցից ինը տարի ազատազրկում։