Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հարցերի պետական նախարար Թեա Ախվլեդիանին ողջույնի խոսքով բացեց «Էթնիկ փոքրամասնությունների համար անվճար իրավաբանական ծառայությունների մատչելիություն» տեղեկատվական քարոզարշավի եզրափակիչ միջոցառումը:
Թեա Ախվլեդիանին խոսեց պետական նախարարի աշխատակազմի կողմից նախաձեռնված նախագծի կարևորության մասին՝քաղաքացիական հավասարության և ինտեգրման պետական քաղաքականության համատեքստում: Պետնախարարը կարևորել է ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված տարածքներում, հատկապես համայնքային կենտրոններից հեռու գտնվող գյուղերում, մայրենի լեզվով հանրային ծառայության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը և գնահատել նախագծի մասնակից երիտասարդների դերը այս գործընթացում:
Հատուկ դասընթացից հետո, երիտասարդները մինչև 30 հանդիպում անցկացրին խիտ բնակեցված էթնիկ փոքրամասնությունների տարածաշրջանների 11 համայնքապետարաններում ՝ 16 գյուղերում մինչև 500 շահառուների տրամադրելով անվճար տեղեկատվություն հանրային իրավաբանական ծառայությունների վերաբերյալ: Հանդիպումներ անցկացվեցին գյուղի հոգաբարձուների, ուսուցիչների, համայնքների ղեկավարների և երիտասարդների հետ: Տեղեկատվական արշավի եզրափակիչ միջոցառմանը աջակցում էին Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը և ՄԱԿ-ի Հանդուրժողականության, քաղաքացիական իրազեկման և ինտեգրման ծրագրի (PITA) ասոցիացիան:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հարցերի պետական նախարարի աշխատակազմը: