Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 1941 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 26 503 դեպք: Ապաքինվել է ևս 412 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 10 163:

Կորոնավարակից մահացել է ևս 10 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 193:

Կարանտինի ռեժիմում է մնում 4 180 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 3 571-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 1 848 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 1759 դեպք: