Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան Մոսկվայում: Այս մասին հայտնում է azatutyun.am-ը:
«Այսօր ես հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը շատ արդյունավետ էր: Մենք քննարկեցինք երկկողմ օրակարգը և իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար», – գիշերը Twitter-ում գրել է Փաշինյանը:
Ավելի վաղ Հայաստանի կառավարության լրատվականը հաղորդել էր, որ Փաշինյանը և Պուտինը պատրաստվում են քննարկել Երևանի և Մոսկվայի դաշնակցային օրակարգը, տարածաշրջանային անվտանգության խնդիրները, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների կատարումը, ինչպես նաև ինտեգրացիոն միություններում փոխգործակցությունը: