Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 270 նոր դեպք` հասնելով 419 693-ի: Առողջացածների թիվն ավելացել է 1136-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 400 հազար 840-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8 798 քաղաքացի:
Երեկ իրականացվել է 3274 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 891 784-ի:
Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 16 դեպք, ընդհանուր` 8449: