Հայաստանում դեկտեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 151 392-ի: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հայաստանում երեկ կատարվել է 3 537 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 174 նոր դեպք: Առողջացել է 1 296 մարդ: Մեկ օրում մահացել է 30 մարդ: Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ԱՆ ներկայացրած տվյալներով, դեկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 151 392 դեպք, որոնցից 129 990-ն` առողջացած, 2 581-ը` մահվան ելքով: Մահվան ևս 642 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 179 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 558 446 թեստավորում: