Մարդկությունը շուտով կանցնի CAVID-19-ի դեմ պայքարում ճանապարհի 60%-ը, սակայն առջեւում դեռ կարող են անսպասելի խոչընդոտներ հանդիպել, ուստի վաղաժամ է կանխատեսել համաճարակի ավարտի ժամկետները: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինատանը՝ Շվեյցարական SonntagsBlick թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պատասխանելով այն հարցին, թե որտեղ է այժմ մարդկությունը, «եթե համեմատենք համաճարակը մարաթոնի հետ», նա ասել է. «Հուսով եմ, որ մենք շուտով կհաղթահարենք երթուղու 60 տոկոսը: Սակայն չի բացառվում, որ մենք ստիպված կլինենք բարձրանալ ևս մեկ անսպասելի լեռ»։
«Վաղաժամ կլինի խոսել այն մասին, որ մենք շուտով կհաղթահարենք եզրագիծը, դա այդպես չէ», – նշել է Սվամինատանը: Նա պարզաբանել է, որ «առջեւում չափազանց շատ են անհայտները», եւ նրանց թվում է SARS–CoV-2 կորոնավիրուսի նոր տարբերակների անսպասելի հայտնվելը:
Գլխավոր գիտաշխատողն այս կապակցությամբ ուշադրություն է դարձրել աշխարհի տարբեր երկրներում եւ տարածաշրջաններում COVID-19-ի դեմ պատվաստանյութով բնակչության ընդգրկման հարցում զգալի անջրպետին: Մասնավորապես, որոշ երկրներում պատվաստումները կատարել են բնակչության 70-80 տոկոսը, իսկ Աֆրիկայում պատվաստումների մակարդակը չի հասնում 4 տոկոսի։
«Որքան երկար մենք համակերպվենք այս իրավիճակի հետ, այնքան բարձր է կորոնավիրուսի նոր տարբերակների առաջացման վտանգը», – ամփոփել է նա: