Հունիսի 6-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 504 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 201 մարդ, մահացել է 17 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 349 098, այստեղից ապաքինվել է 333 505 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 910:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 18 288 փորձարկում, այդ թվում 8 505-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9 783-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.76% է, վերջին 14 օրվանը՝ 2.92%, վերջին 7 օրվանը՝ 2.99%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 172 216 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 884 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 25 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 418 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 630 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: