Վրաստանի կառավարությունը Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ միասին, քննարկում է այն արտոնությունները, որոնք կտրամադրվեն պատվաստվածներին: Պատվաստումը խրախուսելու համար սահմանափակումների մի մասն այլևս չի տարածվի այն անձանց վրա, ովքեր երկու դեղաչափն էլ ստացած կլինեն:
Թե ինչպիսի առաջնահերթություններ են տրվելու պատվաստված քաղաքացիներին, դեռ քննարկվում է:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն՝ Ամիրան Գամղրելիձեն լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը հնարավոր է փոփոխվի:
«Խոսակցություն կա այն մասին, որ պարետային ժամը սկսվի ոչ թե ժամը 9-ից, այլ 10 կամ 11-ից»,- հայտարարել է Գամղրելիձեն Սամցխե-Ջավախքում տեղական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ: