Կառավարության սեպտեմբերի 30-ին ընդունած որոշման համաձայն՝ պետության կողմից ֆինանսավորվող ութ այցերի ընթացքում հղիները կկարողանան անվճար PCR թեստ հանձնել:
Որոշումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից:
Բացի այդ, հանրակրթական հաստատություններում աշխատող անձնակազմի թեստավորման սահմանված կարգի համաձայն՝ մեկ անգամ պատվաստված կամ չպատվաստված անձիք յոթ օրը մեկ անգամ հակամարմինների արագ թեստ կհանձնեն:
Բացի այդ, թեստը կարող է իրականացվել դպրոցի բժշկի կամ հատուկ այդ նպատակով վերապատրաստված անձնակազմի կողմից: Երկու դեղաչափով պատվաստված անձնակազմը կթեստավորվի յուրաքանչյուր 14 օրը մեկ՝ PCR մեթոդով:
Բացառություններ կթույլատրվեն, երբ կրթության նախարարության կողմից միջնորդություն լինի թեստավորման անհնարինության կամ հաստատությունում աշխատող անձանց հեռակա աշխատանքի մասին: