Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, կորոնավիրուսի 700 նոր դեպք է հաստատվել։
Երեկ կատարվել է 3 964 թեստավորում։ Առողջացել է 1 826 մարդ, գրանցվել է 14 մահվան դեպք։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415 464 դեպք, որոնցից 390 606 առողջացած: Փաստացի 14 946 պացիենտ բուժում է ստանում։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 322 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 861 679 թեստավորում։