Համեմատած նախորդ տարվա հետ, այս տարի` 2016թ.-ին «Օգնություն գյուղին» ծրագրով Նինոծմինդայի շրջանին հատկացած գումարը ավելացել է 25 000 լարիով և կազմում է 572 175 լարի: Առաջնահերթությունները որոշված են, սկսվում են ծրագրի հետ կապված աշխատանքները:
Հետևյալ ծրագրի գումարը յուրաքանչյուր գյուղի համար որոշվում է գյուղի բնակչության քանակի համաձայն: Գյուղին հատկացվում է առանձին գումար և լրացուցիչ 13.05 լարի մեկ անձի համար: Իսկ գյուղին հատկացվելիք գումարը որոշվում է կրկին բնակիչների թվի համաձայն` գյուղը, որտեղ ապրում է 200 մարդ, հասնում է 4000 լարի, 200-ից 400 բնակիչների դեպքում` 5000 լարի, 400-ից 1000 բնակչի դեպքում` 8000 լարի, իսկ ավելի շատ 1000 բնակչի դեպքում` 12 000 լարի:
Այս ծրագրի շրջանակներում գյուղացիները սահմանում են առաջնահերթություններ, իսկ աշխատանքները մինչև հիմա իրականացվում էին շինարարական ընկերությունների հետ համաձայնության հիման վրա, բայց այս տարի աշխատանքները կիրականացվեն տենդեր- մրցույթի հիման վրա:
«Այսինքն տենդեր-մրցույթը կանցկացվի յուրաքանչյուր աշխատանքի համար», – ասում է վարչության տնտեսական բաժնի պետ Սայաթ Մկոյանը:
Ավելի քան մեկ ամիս անցկացվում էր առաջնահերթությունների սահմանման գործընթացը գյուղերի բնակիչների կողմից վարչության աշխատակիցների մասնակցությամբ: Նինոծմինդայի շրջանի գյուղերում, ինչ աշխատանքներ են որոշված անցկացնել և ինչքան գումար է հատկացված դրա համար, ներկայացնում ենք ներքևում.
Մեծ Գոնդուրա՝ 16 000 լարի մանկապարտեզի վերանորոգման համար, 12 245 լարի ջրատար ալիքների մաքրման համար:
Փոքր Գոնդուրա՝ 15 178 լարի ծիսակատարությունների տան համար, սեղաններ և աթոռներ ձեռք բերելու համար:
Դիլիֆ՝ 30 468 լարի նոր մանկապարտեզի կառուցման համար, ինչպես նաև նախատեսված է 30 000 լարի տեղական բյուջեից:
Մամզարա՝ 16 875 լարի ոռոգման համակարգի վերականգնման համար:
Ղուլալիս՝ 16 940 լարի ծիսակատարությունների տան վերականգնման համար:
Հեշտիա՝ 40 000 լարի գյուղի ավագանու նախկին շենքի վերականգնման համար, 6541 լարի մանկապարտեզի գույքի գնման համար, և 2 000 լարի արոտավայրում կովերի խմելու ջրատեղի կառուցման համար:
Թորիա՝ 9 483 լարի ջրատար խողովակների մաքրման համար, 7000 լարի գյուղական ճանապարհների վերանորոգման համար:
Ուճմանա՝ 9894 լարի ծիսակատարությունների տան կառուցման համար, նշենք, որ ծիսակատարության տան շինարարությունը իրականացվում է, արդեն երրորդ տարին:
Ղաուրմա՝ 5 000 լարի ծիսակատարության տան վերականգնման համար, և 4 764 լարի ծիսակատարություն տան գույքի գնման համար:
Սաթխա՝ 20 000 լարի գիշերային լուսավորման համար, 14 579 լարի գյուղում երկու կամուրջների վերականգնման համար:
Օրոջալար՝ 15 000 լարի գիշերային լուսավորման համար, 5 529 լարի ծիսակատարության տան սեղանների և աթոռների ձեռքբերման համար:
Մեծ Արագյալ՝ 18 376 լարի ջրատարի խողովակի և խմելու ջրի ավազանի վերականգնման համար:
Փոքր Արագյալ՝ 13 599 լարի խմելու ջրի ջրատար խողովակների անցկացման համար:
Գանձա՝ 50 000 լարի նոր ծիսակատարություն տան կառուցման համար, 9 767 լարի գիշերային լուսավորության համար:
Սաղամո՝ 6 345 լարի ծիսակատարություն տան վերականգնման, սեղանների և աթոռների գնման համար:
Գորելովկա՝ 27 662 լարի ծիսակատարության տան սեղանների և աթոռների գնման համար:
Օրլովկա՝ 9 242 լարի գիշերային լուսավորության համար:
Ժդանովական՝ 14 982 լարի ջրատար խողովակի ավազանի վերականգնման համար:
Սամեբա՝ 5 057 լարի գիշերային լուսավորության համար:
Սպասովկա՝ 9 255 լարի կովերի խմելու ջրատեղի կառուցելու համար:
Եֆրեմովկա՝ 5 827 լարի ջրի նոր պոմպ ձեռք բերելու համար:
Մեծ Խանչալի՝ 8 000 լարի Մշակույթի տան վերականգնման համար, 12 000 լարի Մշակույթի տան շրջակա տարածքների բարեկարգման համար (նստարաններ, զուգարան, և այլն):
Փոքր Խանչալի՝ 16 744 լարի Դիլիֆ գյուղ տանող ճանապարհի վերականգնման համար:
Կաթնատու՝ 6 000 լարի սպորտային գույքի ձեռքբերման համար, 2 854 լարի ծիսակատարության տան վերականգնման համար:
Տամբովկա՝ 6 375 լարի մշակույթի կենտրոնի վերականգնման համար:
Ռադիոնովկա՝ 8 589 լարի ծիսակատարության տան գույքի գնման համար:
Ասփարա՝ 4 796 լարի գերեզմանոցի շուրջը ցանկապատելու համար:
Փոկա՝ 10 000 լարի ջրամատակարարման գծերի վերականգնման համար, 18 103 լարի մշակույթի կենտրոնի վերականգնման համար, և 10 000 լարի ջրատար խողովակների մաքրման համար:
Վլադիմիրովկա՝ 6 285 լարի մշակույթի կենտրոնի վերականգնման համար:
Ջիգրաշեն՝ 15 000 լարի ջրամատակարարման գծերի և 12 270 լարի կամուրջների վերականգնման համար:
Փոքր Խորենիա՝ 5 357 լարի սպորտային դահլիճի շինարարության շարունակման համար: