Նինոծմինդայի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա և Ղաուրմա գյուղերում խաղահրապարակների կառուցման և տեղադրման համար։

Գորելովկա գյուղում խաղահրապարակի կառուցման մրցույթի համաձայն հատկացվել է 13 842 լարի (ներառյալ ԱԱՀ), իսկ Ղաուրմա գյուղում՝ 11 865 լարի (ներառյալ ԱԱՀ): Մրցույթի ընդհանուր գումարը կազմում է 25 707 լարի։

Մրցույթը կայացել է: Պայմանագիրը օգոստոսի 8-ին կնքվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո գյուղի անհատ ձեռներեց Զոյա Համազարյանի հետ՝ 24 990 լարիի չափով։ Պայմանագրի ժամկետը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն է։

Մրցույթի համաձայն՝ երկու գյուղերում պետք է տեղադրվի 12 ատրակցիոն։

Նշենք, որ անհատ ձեռներեց Զոյա Համազարյանն այս տարի կառուցել է նաև Ախալքալաքի 14-րդ ավանի պուրակը։