Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը ձերբակալել է Նինոծմինդայի քաղաքապետարանի Էկոնոմիկայի և գույքի կառավարման ծառայության բաժիններից մեկի ղեկավար Հ․Ն.-ին խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով:

Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, դատարանի որոշման հիման վրա, խոշոր չափի կաշառք վերցնելու փաստով, ձերբակալել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աշխատակից՝ Հ․Ն.-ին։

Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածը Վրաստանի երկու քաղաքացիներից Նինոծմինդայում պետությանը պատկանող արոտավայրերից օգտվելու դիմաց պահանջել է 30 000 լարի կաշառք, որտեղից էլ նախապես ստացել է 3000 լարի։

Քննությունը սկսվել է խոշոր չափի կաշառք վերցնելու փաստով (Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով, որը նախատեսում է ազատազրկում 7-ից 11 տարի)։

Հետաքննությունն իրականացնում է Պետական անվտանգության ծառայության Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը:


Աղբյուրը՝ ssg.gov.ge