Ըստ ԿԸՀ-ի հրապարակած Ախալքալաքի ընտրատեղամասերի արձանագրությունների տվյալների, բոլոր ընտրատեղամասերում քվեարկությունն ընթացել է մոտավորապես նույն կերպ` իշխող կուսակցության թեկնածու Մելքոն Մակարյանը ավելի քան 50% ձայներով առաջատարն է: JNEWS-ը հրապարակում է հետաքրքիր թվեր:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Արսեն Կարապետյանն ամենաշատ ձայները ստացել է Կարզախ գյուղում (թիվ 40 ընտրատեղամաս)՝ 37.57% (139 ձայն):
ՄԱՇ-ի թեկնածու Մելիք Ռաիսյանը տոկոսային առումով ամենաշատ ձայները ստացել է Ափնիա գյուղում (ընտրատեղամաս 23)` 30% (21 ձայն), իսկ թվային հարաբերակցությամբ` Խանդո գյուղում` 122 ձայն (27.35%):
«Վրացական երազանք» կուսակցության թեկնածուն ամենաշատ ձայները հավաքել է Կումուրդո գյուղում. Կումուրդո գյուղի թիվ 49 ընտրատեղամասում` 98.62% (499 ձայն), իսկ թիվ 69 ընտրատեղամասում` 99.16% (354 ձայն)։ Ամենաքիչ ձայները Մակարյանը ստացել է Գոգաշեն գյուղում (ընտրատեղամաս թիվ 22)` 60.13% (92 ձայն):