Արդեն հայտնի են համարները, որոնց ներքո սուբյեկտները հոկտեմբերի 21-ին կմասնակցեն տեղական ինքնակառավարման ընտրություններին:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքի համաձայն, նախօրեին կայացավ վիճակահանություն, որով որոշվեց կուսակցությունների և դաշինքների համարները, որոնց ներքո նրանք կմասնակցեն 2017 թվականի հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրություններին:
ԿԸՀ-ն գրանցել է 30 սուբյեկտ, որոնցից 24-ը` կուսակցություններ են, 5-ը՝ դաշինք և մեկ թեկնածու` Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար նախաձեռնող խմբից: Գործընթացին հետևում էին դիտորդները և լրատվամիջոցները:
Ընտրական սուբյեկտները ընտրություններին կմասնակցեն հետևյալ համարների տակ.
«Պետության շարժում ժողովրդի համար»՝ 1
Ընտրական դաշինք «Բաքրաձե-Ուգուլավա – Եվրոպական Վրաստան»՝ 2
«Դմիտրի Լորթքիփանիձե, Կախա Կուկավա – Դեմոկրատական շարժում – Ազատ Վրաստան»՝ 3
«Միացյալ ժողովրդավարական շարժում»՝ 4
«Միասնական ազգային շարժում»՝ 5
«Հանրապետական կուսակցություն»՝ 6
«Թամազ Մեճիաուրին` Միասնական Վրաստանի համար»՝ 7
«Դավիթ Թարխան-Մոուրավի – Իրմա Ինաշվիլի – Վրաստանի Հայրենասերների Դաշինք»՝ 8
«Ձախ դաշինք»՝ 9
«Շալվա Նաթելաշվիլի – Վրաստանի Լեյբորիստական կուսակցություն»՝ 10
«Ազգային – Ժողովրդավարական շարժում»՝ 11
«Վրաստանի կոմունիստական կուսակցություն, ստալինիստները»՝ 12
«Ջոնդի Բագատուրիա – Քարթուլի Դասի»՝ 13
«Վրաստանի զարգացման և միասնության կուսակցություն»՝ 14
«Աշխատավորների սոցիալիստական կուսակցություն»՝ 15
««Վրաստան» կուսակցություն»` 17
«Ավանդականներ»՝ 18
«Արդյունաբերականներ»՝ 19
«Շինարարության շարժում»՝ 20
«Մերաբ Կոստավայի Հասարակություն»՝ 22
«Նոր քրիստոնյա – դեմոկրատներ»՝ 23
«Գիորգի Վաշաձեն – Նոր Վրաստանի միասնություն»՝ 27
«Զվիադի ճանապարհը Տիրոջ անունով»՝ 28
«Նոր աջեր»՝ 29
«Քաղաքական շարժումը «Ազատությունը – Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհը»՝ 31
«Հայրենիքի հայրենական որդիների շքանշան»՝ 34
«Սոցիալիստական Վրաստան – կոմունիստներ»՝ 37
«Ժողովրդի` ժողովրդական միասնությունը»՝ 38
«Առաջադեմ-դեմոկրատական կուսակցություն»՝ 39
«Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան»՝ 41
Շուշան Շիրինյան