«Սա ընտրություն է, երբ պոլարիզացիան պետք է ավարտվի: Ես հուսով եմ, և ես քվեարկել եմ դրա օգտին», – լրագրողներին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՏԻՄ ընտրությունների քվեարկությունից հետո:

Նախագահի խոսքով՝ տեղական ընտրություններն առավել կարևոր են ժողովրդավարական գործընթացներում:

«Սա ընտրություն է, որտեղ քաղաքացիներն իսկապես կարող են ընտրել իրենց տեղը, շրջանը, գյուղը, քաղաքը, նրանց, ովքեր վաղը կլուծեն տեղական խնդիրները: Միևնույն ժամանակ սա այն վայրն է, որտեղ, հնարավոր է, ամենաքիչը պետք է լինի պոլարիզացիան։ Սա ընտրություն է, ընդհանուր առմամբ, երբ պոլարիզացիան պետք է ավարտվի: Ես հուսով եմ, որ դա կլինի, և ես քվեարկել եմ դրա օգտին», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: