Գիորգի Մարգվելաշվիլին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ տեղի ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2017թ.-ի հոկտեմբերի 21-ին:
Այս ընտրությունների ժամանակ Վրաստանի բնակչությունը կընտրի Շրջանային ժողովի պատգամավորներին, Շրջանային վարչության նախագահներին, իսկ ինքնակառավարվող քաղաքապետարաններում` քաղաքապետերին:
Տեղի ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները անցկացվել է 2014 թ.-ին: Տեղի ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվում են 4 տարին մեկ, բայց հետո Ընտրական օրենսգրքում փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո այն մասին, որ Վրաստանում ընտրությունները միշտ կանցկացվեն աշնանը, այս անգամ ընտրությունների միջև ժամանակահատված եղավ 3,5 տարի, բայց հետագայում կպահպանվի 4 տարին: