Ինքնազբաղված անձինք, ովքեր դիմել են կառավարությանը՝ 300 լարի օգնության համար, այդ թվում նրանք, ովքեր չեն կարողացել բավարարել փաստաթղթերի տրամադրման պահանջները, կստանան 300 լարի չափով օգնություն:
Ինչպես հայտարարել է վարչապետը, բոլոր ինքնազբաղվածները, ովքեր համավարակի պատճառով խնդիրներ ունեն, մինչև սեպտեմբեր օգնություն կստանան:
«Մինչև ճգնաժամի պայմաններում գտնվող քաղաքացիներին սոցիալական օգնության ծրագրի երրորդ փուլը չսկսենք՝ ուզում եմ, որ մենք այսօր փակենք անցումային բաղադրիչը և ավարտենք այս ծրագիրը: Խոսքը ինքնազբաղվածներին աջակցելու մասին է: Մենք սկսեցինք այս ծրագիրը մի քանի ամիս առաջ, և Վրաստանի 250 000 քաղաքացի դիմել էր կառավարությանը 300 լարի միանվագ օգնության համար: Այս օգնությունը ստացել է 170 000 քաղաքացի, որոնք ամբողջությամբ են լրացրել փաստաթղթերը: Այնուամենայնիվ, նախքան հաջորդ փուլ անցնելը, մենք որոշեցինք բոլոր այն 80 000 քաղաքացիներին, ովքեր չէին կարողացել լիովին ներկայացնել փաստաթղթերը, բավարարել խնդրանքը և նրանց էլ փոխանցել այդ 300 լարիի չափով միանվագ օգնությունը», – ասել է Գախարիան: