Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) այսօր հաստատել է 15 միլիոն դոլարի վարկ, որը կօգնի Վրաստանի կառավարությանը ձեռք բերել կորոնավիրուսի (COVID-19) դեմ պատվաստանյութ և հզորացնել երկրի պատվաստման ծրագրի կարողությունները:
Տեղեկատվությունը տարածում է Ասիական զարգացման բանկը:
«Ծրագիրը կօգնի Վրաստանի պատվաստման ազգային ծրագրին COVID-19 պատվաստանյութի մոտ 700 000 դեղաչափի, ինչպես նաև ասեղների, անվտանգ տարաների և պատվաստման այլ պարագաների ձեռքբերման և առաքման գործում:
Վարկը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից, 9 միլիարդ դոլար արժողությամբ Ասիա-խաղաղօվկիանոսյան պատվաստանյութերի հասանելիության ծրագրով, որը մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերին, որն արագ և անաչառ պատվաստանյութի օգնություն է տրամադրում զարգացող երկրներին:
«Պատվաստումը կարևոր նշանակություն ունի COVID-19-ի տարածումը և դրա բարդությունները նվազեցնելու համար»,- հայտարարել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավան: