Վրաստանում շնչադիմակ կրելու մակարդակն իջել է 43%-ի: Ինչը հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գակղրելիձեի հայտարարությամբ տագնապալի է, հատկապես մեղմացման ֆոնի վրա, քանի որ դա կարող է լրջորեն վատթարացնել համավարակային իրավիճակը երկում:

«Հելսմետրիկի ինստիտուտի հետ միասին մենք հետևում ենք երկրում շնչադիմակ կրելու ցուցանիշին: Ցավոք, երբ մենք հասել էինք 75%-ի և հետագայում իջանք 66%-ի, երեկվա տվյալներով արդենհասել ենք 43%-ի, ինչը շատ վատ է:

Մենք խնդրում ենք բոլոր հեռուստաընկերություններին, բոլոր լրատվամիջոցներին հնարավորինս շատ ժամանակ հատկացնել և տեղեկատվություն տրամադրել մարդկանց, լինի դա վազող տողեր, հաղորդումներ, լրատվամիջոցների միջոցով համապատասխան հաղորդագրություններ, որ շնչադիմակ կրելը պաշտպանվելու հիմնական միջոցներից է: Հատկապես հիմա, երբ երկրում մենք արդեն թողել ենք մեղմացման մի քանի փուլ և հնարավոր է, որ այս մասշտաբի համավարակային իրավիճակը պահպանելու դեպքում դեռ խոսվի որոշակի մեղմացման մասին: Մենք պետք է բարձրացնենք շնչադիմակ կրելու ցուցանիշը:

Դուք գիտեք, որ եթե մենք դա հասցնենք 95%-ի, շատ տվյալներ լրջորեն կբարելավեն և մենք ավելի քիչ վնաս կունենանք: Ուստի մենք խնդրում ենք լրատվամիջոցներին հատուկ ուշադրություն դարձնել շնչադիմակին: 43%-ի հասնելը տագնապալի է, հատկապես այս մեղմացումների ֆոնին, ինչը կարող է հանգեցնել համավարակաբանական իրավիճակի լուրջ վատթարացման: Եթե ​​մենք մարտին և ապրիլին պահպանենք համավարակային իրավիճակը, այս շրջանակներում ինչպես այսօր ենք, ապա արդեն տաք ժամանակահատվածում՝ մայիս-հունիս ամիսներին, մենք կունենանք լավ տեմպ և երկրում վնասը, նկատի ունեմ վարակվածությունը, մահացությունը և այլն, շատ ավելի փոքր կլինի: Ուստի մենք խնդրում ենք բոլորից, որ շնչադիմակը լինի ամենահիմնականը, որի վրա պետք է դարձվի ուշադրություն, ինչպես նաև հեռավարությունը, հատկապես հիմա, երբ բացվել են հյուրընկալող հաստատությունների փակ տարածքները և ձեռնպահ մնանք խոշոր հավաքույթներից և երեկույթներից», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: