Հոկտեմբերի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1202 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 269,874-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 34 դեպք է գրանցվել, 33-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5 499 դեպք կա, այլ պատճառով՝ 1 226:

Ապաքինվել է ևս 400 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 246 659 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 16 490 է։

Հոկտեմբերի 7-ին կատարվել է 8 576 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 789 088 թեստ է արվել