Հասարակություն 4 Հոկտեմբերի, 2021 • Ախալքալաքի մունիցիպալիտետի երկու դպրոցներ չեն վերսկսել իրենց աշխատանքը շենքային պայմաններում

Այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում, վերսկսվել է կրթական գործընթացը, այնուամենայնիվ, շրջանի երկու դպրոցներում աշակերտները շարունակում են սովորել առցանց: Պատճառը ուսուցիչների մոտ կորոնավիրուսի հաստատված դեպքերն են:

Ախալքալաքի թիվ 1 և Աբուլ գյուղի հանրային դպրոցները դեռ կրթությունը շարունակում են առցանց ռեժիմով: Հովհ. Թումանյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում այսօր բոլոր ուսուցիչները հանձնել են կորոնավիրուսի թեստ, քանի որ ուսուցիչներից մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Թեստերի պատասխանները կլինեն վաղը, այնուհետեւ կորոշվի՝ ուսումնական գործընթացը կշարունակվի առցանց, թե՞ թիվ 1 դպրոցի աշակերտները կգնան դպրոց:

Աբուլ գյուղի դպրոցում, ըստ Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի տեղեկատվության, երկու ուսուցիչ կորոնավիրուսով է վարակված, ուստի ուսումնական գործընթացը կընթանա օնլայն ռեժիմով:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝