Եվս մեկ մարդ է Վրաստանում մահացել կորոնավիրուսային հիվանդությունից: Այս մասին տվյալները թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Կայքի տվյալներով, այսօրվա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 411 դեպք է հաստատվել, այդ թվում՝ 98 պացիենտ առողջացել է:

Բացի այդ, արտերկրում գտնվող Վրաստանի երեք քաղաքացի է տեղափոխվել հայրենիք բուժման նպատակով:

Կարանտինում է գտնվում 5015 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 573: