Դեկտեմբերի 7-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 509 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4 042 մարդ, մահացել է 59 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 871 580, այստեղից ապաքինվել է 813 872 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 466:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 47 328 փորձարկում, այդ թվում 36 011-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 11 317-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.53% է, վերջին 14 օրվանը՝ 8.52%, վերջին 7 օրվանը՝ 8.13%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 251 150 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 12 194 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 32 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 545 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 135 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: