Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը դիմում և զգուշացնում է շրջանի գեղեցկության սրահների սեփականատերերին։ Քանի որ մոտ օրերս կարող են ստուգումներ անցկացվել, նրանք պարտավոր են թարմացնել իրենց գրանցման փաստաթուղթը, հակառակ դեպքում սրահը կտուգանվի։
Ինչպես տեղեկացնում է Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը, այդ փաստաթուղթը հնարավոր է թարմացնել Արդարադատության տանը։