Վրաստանի հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին, ըստ ԿԸՀ պաշտոնական կայքի տեղեկատվության, կհետևեն 74 լրատվական կազմակերպություն: Գրանցվածների ցանկում են ինչպես կենտրոնական, այնպես էլ շրջանային մեդիա կազմակերպություններ։

Ընտրությունները դիտարկող ԶԼՄ- ների թվում է Հանրային հեռարձակողը, որը հավատարմագրություն է ստացել 200 հոգու համար, Հանրային հեռարձակողի տնօրենն է Թինաթին Բերձենիշվիլին: Ամենաշատ լրագրող հավատարմագրել է «ALLMEDIA» ՍՊԸ -ն՝ 482 մարդ, կազմակերպության տնօրենը Գիորգի Քարթվելիշվիլին է:

Դրանից հետո, հավատարմագրված ԶԼՄ -ների ցանկը գլխավորում է «Հեռուստաիմեդի» լրատվամիջոցը՝ 256 լրագրողով, այս լրատվության տնօրենն է Մարիամ Լոմիձեն: Այնուհետեւ գալիս է «Ռուսթավի 2» մեդիա հոլդինգը` 158 հավատարմագրում, տնօրեններն են՝ Զազա Գելեքսիանին եւ Վառլամ Ավալիանին: Հաջորդում է «Մթավարի արխի» – ն, որը հավատարմագրել է 146 լրագրողի: Հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է Նիկա Գվարամիան:

«Ֆորմուլա» հեռուստաընկերությունը, (տնօրեն Զուրաբ Գումխարիձե), ստացել է 117 հավատարմագրում, «Պիրվելի» հեռուստաընկերությունը՝ 112 հավատարմագրում, տնօրենը Վախթանգ Ծերեթելին է: Մնացած լրատվամիջոցներն ունեն 100 -ից պակաս հավատարմագրում, և նրանցից շատերը հավատարմագրել են մինչև 10 մարդու:

«Մեդիան հանուն ազատության» ԶԼՄ ստացել է 94 հավատարմագրում (տնօրեն Գիորգի Լոնդարիձե): «Ազատություն ռադիոկայան»-ի Վրաստանի ներկայացուցչությունը` 41 հավատարմագրում (տնօրեն Էլենե Սիխարուլիձե), իսկ «Ախալի ամբեբին» ստացել է 30 (տնօրեն Մարիամ Խուգաշվիլի): «Associated Press» ֊ը (պրոդյուսեր Սոփիո Մեգրելիձե)` 4 հավատարմագրում: ТАСС տեղեկատվական գործակալությունը՝ 2, գլխավոր տնօրենի տեղակալն է Ալեքսանդր Կոպնովը:

Հավատարմագրում ստացել են նաև տարածաշրջանային ԶԼՄ -ները, դրանցից են՝

«Բորժոմի» հեռուստառադիոընկերություն (տնօրեն Մարինա Կուպատաձե), 11 հավատարմագրում:

«Սամխրեթիս Կարիբճե» («Հարավային դարպաս» ) մեդիա տուն, տնօրեն Գուլո Կոխոձե` 9 հավատարմագրում,

«Քվեմո Քարթլիս մեդիա», տնօրեն Մանոն Բոկուչավա՝ 2 հավատարմագրում,

«Բաթումելեբի», տնօրեն Մզիա Ամաղլոբելի՝ 34 հավատարմագրում,

«Գուրջաանիի հեռուստաընկերություն», տնօրեն Թամարի Ազելաշվիլի՝ 9 հավատարմագրում,

«NOR» ռադիոկայանը հավատարմագրել է 5 լրագրողի, տնօրեն Արարատ Թթյան

Ջավախքի լրատվական կենտրոնը՝ Jnews -ը հավատարմագրել է 8 լրագրողի, տնօրեն Ռիմա Ղարիբյան:

Նշենք, որ ընտրություններին կհետեւեն 52 միջազգային եւ 89 տեղական կազմակերպություն: