«Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոն» կազմակերպությունը «Ինքնակառավարում տեղական համայնքի համար» ծրագրի շրջանակներում տարբեր կուսակցությունների հետ անցկացրել է «Քննարկում քաղաքական դերակատարների միջև», որպեսզի ընտրողները տեղեկացված լինեն Նինոծմինդայում ընտրություններին մասնակցող կուսակցությունների տեսլականների ու ծրագրերի մասին:

Քննարկմանը մասնակցել են կուսակցությունների համամասնական ցուցակների առաջին համարի ներքո հանեդս եկող թեկնածուները՝ «Եվրոպական Վրաստան»՝ Արայիկ Բդոյանը, «Միասնական ազգային շարժում»՝ Թագուհի Վարդանյանը և «Գախարիա՝ Վրաստանի համար»՝ Նարինե Գինոսյանը:

Այս նախագծի շրջանակներում «Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնը» քննարկման հետ միասին պատրաստել է ևս երեք մուլտիմեդիա նյութ` Նինոծմինդայի մունիցիպալիտետի խնդիրների և ընտրություններին մասնակցող տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից դրանց լուծման ուղիների մասին: