Նինոծմինդայի Մամզարա և Ղաուրմա գյուղերում 2018 թվականին կառուցված ոռոգման համակարգը քանդվել է: Ըստ բնակիչների այն նույնիսկ չեն հասցրել օգտագործել: Շինարարությունն իրականացրած ընկերությունը խոստանում է վերականգնել ջրատարի քանդված հատվածները
2018 թվականին պետական ծրագրով իրականացվել է Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա և Մամզարա գյուղերի ոռոգման համակարգի կառուցում և վերականգնում:
Գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից, ոռոգման համակարգը Նինոծմինդայի շրջանի կարևորագույն խնդիրներից է: Հողագործները հաճախ բարձրաձանում ոռոգման համակարգի բացակայության մասին:
Ըստ Մամզարա գյուղի բնակիչ Վազգեն Մինասյանի, անցյալ տարի ոռոգման համակարգ է կառուցվել, սակայն այն չօգտագործած, արդեն շարքից դուրս է եկել: Օրեր առաջ շրջանի կարտոֆիլի դաշտերը կարկտահարվել էին, ըստ հողագործների հիմա ջուր է հարկավոր, բայց ոռոգման համակարգը չի գործում, երբ կվերականգնվի դեռ պարզ չէ:
Մամզարա և Ղաուրմա գյուղերի ոռոգման համակարգի շինարարությունն իրականացրել է «Կավասի» ՍՊԸ շինարարական ընկերությունը: Ընկերությունը խնդրի մասին տեղեկացել է Նինոծմինդայի քաղաքապետարանից և պատրաստ է վերանորոգել վնասված հատվածները:
Շինարարությունն իրականացրած «Կավասի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գիվի Ցանկաշվիլինն nor.ge-ի հետ զրույցում հայտնել է, որ ոռոգման համակարգը դեռ շահագործման չի հանձնվել և չի ընդունվել: