Նոյեմբերի 1-ի դրությամբ Ախալքալաքի №40 ընտրատեղամասում, ըստ Վրաստանի ԿԸՀ բողոքների ռեեստրի, դիտորդական կազմակերպությունների կողմից դեռ ոչ մի բողոք չի գրանցվել, Նինոծմինդայի №41 ընտրատեղամասում գրվել է 5 բողոք:
Դիտորդական կազմակերպությունները երկու օր ժամանակ ունեն, և նրանք դեռ կարող են գրել իրենց հայցերն ու բողոքները: Սակայն այս պահին Վրաստանի ԿԸՀ-ում գրանցվել է ընդամենը 5 բողոք Նինոծմինդայից:
Բողոք №115, №41-9 ընտրատեղամաս (գյուղ Հեշտիա): Այն գրվել է «Արդար ընտրություններ» կազմակերպության կողմից, ժամը 9:35-ին: Ընտրատեղամասում վերահսկիչ Սեւան Հակոբյանը քարոզչություն էր իրականացրել և ընտրողին հանձնարարել էր իր ձայնը տալ «Վրացական երազանքին», հետո ընտրողը ասել իր ընտրության մասին: Նախագահը հրաժարվել էր ընդունել բողոքը: Կազմակերպությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել հանձնաժողովի նախագահին և քարտուղարին:
Բողոք №116, №41-9 ընտրատեղամաս (գյուղ Հեշտիա), առավոտյան ժամը 7: 30-ին: Բողոքը ներկայացրել է «Արդար ընտրություններ և միջազգային ժողովրդավարական հասարակություն» կազմակերպությունը: Բողոքում առկա տեղեկությունների համաձայն, հանձնաժողովի անդամների գործառույթները որոշելու վիճակահանությունն անցել է խախտումներով: Անդամները իրենք են որոշել իրենց գործառույթները: Վիճակահանությունը երկու անգամ չի կատարվել: Հանձնաժողովի նախագահը չի արձագանքել: Կազմակերպությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել ընտրատեղամասի նախագահին և քարտուղարին:
Բողոք №117, №41-9 ընտրատեղամաս (գյուղ Հեշտիա): Բողոքը գրվել է ժամը 13:00-ին «Արդար ընտրություններ» կազմակերպության կողմից: Բողոքում նշվում է, որ Հայկանետ Փազանյանը քարոզչություն է իրականացրել տեղամասում: Կազմակերպությունը դիմում է պատասխանատվության ենթարկել հանձնաժողովի նախագահին:
Բողոք №118, №41-9 ընտրատեղամաս (գյուղ Հեշտիա), որը գրվել է ժամը 17: 54-ին «Արդար ընտրություններ և ժողովրդավարական հասարակություն» կազմակերպության կողմից: Ըստ բողոքի, վիճակահանության գործընթացը չի պահպանվել: Ընտրող Գրետա Մուրադյանը քվեարկության ընթացքում խախտել է գաղտնիությունը և քվեաթերթիկը լրացրել է ոչ թե ընտրախցիկում, այլ գրանցողի մոտ: Կազմակերպությունը պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահին և քարտուղարին, քանի որ նա հրաժարվել է բողոքն ընդունելուց:
Բողոք №119: ԸՆտրատեղամասը նշված չէ, գրված է ժամը 22:00-ին: Գրվել է «Արդար ընտրություններ և միջազգային ժողովրդավարական հասարակություն» կազմակերպության կողմից: Դիտորդին մերժել են տրամադրել արձանագրության պատճենը և առաջարկել են այն վերցնել Նինոծմինդայի ՇԸՀ-ից: Կազմակերպությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել քարտուղար Շուշանիկ Բասենցյանին և նախագահին: