Սեպտեմբերի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 896 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 260 675-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 25 դեպք է գրանցվել, 22-ը՝ կորոնավիրուսից և մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5 299 դեպք կա, այլ պատճառով՝ 1 208:
Ապաքինվել է ևս 461 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 241 191 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 12 977 է։
Սեպտեմբերի 28-ին կատարվել է 6 402 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 705 213 թեստ է արվել։