Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 221-ով՝ հասնելով 228 382-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 120-ով և հասել 218 796-ի:

Իրականացվել է 5 653 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 293 032-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 579-ի, ևս 1 113 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 894 մարդ։