Սեպտեմբերի 27-ը զբոսաշրջության համաշխարհային օրն է: Ամբողջ աշխարհում անցկացվում են զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ, ինչը շատ կարևոր է երկրի զբոսաշրջության ներուժի զարգացման և երկրի պատմության, մշակույթի առաջմղման համար:
Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության որոշմամբ, զբոսաշրջության համաշխարհային օրվա կապակցությամբ, զբոսաշրջության ազգային վարչության հետ համատեղ, այս տարվա սեպտեմբերի 28-ին, նախարարության ենթակայության պետական թանգարաններ այցելությունները տեղացի և օտարերկրյա այցելուների համար կլինի անվճար:
Նմանատիպ միջոցառումներն ուղղված են երկրի մշակութային և պատմական հարստության հանրահռչակմանը և դրա հասանելիության բարելավմանը: Այցելուները հնարավորություն կունենան այցելելու թանգարաններ կամ թանգարան-արգելոցներ երկրի մայրաքաղաքում և մարզերում, տեսնել տեղական միջավայրը և ծանոթանալ այս կամ այն անկյունի մշակույթին և պատմությանը:
Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության տակ է գտնվում 24 թանգարան, թանգարանային ասոցիացիա և 12 թանգարան-արգելոց:
Տեղեկությունը տարածում է մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարությունը: