Հունիսի 24-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 656 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 861 մարդ, մահացել է 17 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 361 484, այստեղից ապաքինվել է 347 653 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 228:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 30 469 փորձարկում, այդ թվում 15 944-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 525-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 2.15% է, վերջին 14 օրվանը՝ 2.43%, վերջին 7 օրվանը՝ 2.45%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 245 380 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2 792 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 33 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 612 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 579 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: