Մարտի 10-ին նավթի գներն աճել են ավելի քան $1-ով, առաջատար արտադրողներ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի միջև գնային պատերազմից հետո: Դա ամենամեծ գնանկումն էր 1991-ից ի վեր, երբ Պարսից ծովում պատերազմ էր ընթանում, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
ՌԴ և ՕՊԵԿ գործարքի խզման հետևանքով նավթի գները 30%-ով նվազել էին՝ սա ամենամեծ անկումն է վերջին 30 տարում: Մարտի 9-ի առավոտյան Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել էին $45-ից մինչև $31,02՝ 1 բարելի համար: Նման գին վերջին անգամ եղել է 1991-ին՝ Պարսից ծոցում ծավալված պատերազմի ժամանակ:
Մարտի 6-ին ՕՊԵԿ-ն ու ՌԴ-ն՝ չկարողանալով պայմանավորվել նավթի արդյունահանման կրճատման հարցում, խզել էին գործարքը, որը 2016-ից ի վեր պահպանում էր գները: