Ներքին գործերի նախարարությունը հարապարկել է կանանց նկատմամբ բռնության դեպքերի վիճակագրությունը՝ ըստ շրջանների։ Վիճակագրության սանդղակում առաջին հորիզոնականը մայրաքաղաք Թբիլիսին է զբաղեցնում՝ 223 բռնության դեպքով, իսկ բռնության ձևերի մեջ՝ հոգեբանական բռնությունը՝ 419։

2024 թվականի երկրորդ եռամսյակում՝ երկրում ընդհանուր բռնության դեպքերի թիվը կազմել է 422։

Այսպիսով՝

Սամցխե-Ջավախքում բռնության դեպքերի թիվը կազմել է 6, բոլոր դեպքերն էլ հոգեբանական բնույթի են եղել, սակայն հոգեբանական բռնության զոհ դարձած մեկ անձ ենթարկվել է նաև սեռական բռնության։

Աջարիայում բռնության է ենթարկվել ընդհանուր 71 անձ, որից 25-ը՝ ֆիզիկական, 59-ը՝ հոգեբանական, 2-ը սեռական բռնության և մեկ անձ պարտադրանքի։

Գուրիայում բռնության է ենթարկվել ընդհանուր 1 անձ, նա ենթարկվել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնության։

Թբիլիսիում բռնության ենթարկվածների թիվը ողջ երկրի մասշտաբով ամենաշատն է՝ 223 դեպք։ Այդ թվից 44-ը ենթարկվել է ֆիզիկական, 232-ը՝ հոգեբանական, 2-ը՝ տնտեսական, 13-ը սեռական բռնության և 5 անձ ենթարկվել է պարտադրանքի։

Իմերեթիում բռնության դեպքերի թիվը կազմում է 35, որից ֆիզիկական բռնության է ենթարկվել 16 անձ, 34-ը՝ հոգեբանական ճնշման և 1 անձ ենթարկվել է սեռական բռնության։

Կախեթիում բռնության դեպքերի թիվը կազմել է 18, որից 3-ը ֆիզիկական բռնություն է եղել, 23-ը՝ հոգեբանական և 3-ը՝ պարտադրանք։

Ըստ վիճակագրության՝ Մցխեթա-Մթիանեթիում գրանցվել է բռնության 4 դեպք, բոլորը հոգեբանական բնույթի։

15 բռնության դեպք գրանցվել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, որից 2-ը՝ ֆիզիկական, 13-ը՝ հոգեբանական բնույթի։

Քվեմո-Քարթլիում բռնության դեպքերի թիվը կազմել է 39, որից 37-ը՝ հոգեբանական, 5-ը ֆիզիկական , 2-ը՝ սեռական, 3-ը՝ արհամարանքի։

Շիդա-Քարթլիում գրանցվել է 10 բռնության դեպք, որից 1-ը՝ ֆիզիկական, 10-ը՝ հոգեբանական և 1-ը՝ սեռական։

(Բռնության դեպքերի քանակի թիվը կարող է չհամապատասխանել բռնության ձևերի դեպքերի թվին, քանի որ բռնության ենթարկված անձը ենթարկվել է բռնության մի քանի տեսակի)։

Բռնության 422 դեպքերի թիրախում կանայք են։

Բռնացող տղամարդկանց ընդհանուր թիվը կազմում է 402, իսկ կանանց թիվը՝ 20 ։

Հիմնականում 13 տարեկան և փոքր տարիքային խմբում բռնության մեկ դեպք է գրանցվել, 14-17 տարեկանների խմբում՝ 25, 18-24 տարեկաների խմբում՝ 66, 25-44 տարեկանների շրջանում՝ 265, 45-60 տարեկանների խմբում՝ 50 զոհ։ Իսկ 61-ից բարձր տարիքային խմբում բռնության է ենթարկվել 15 մարդ։

Հիմնականում 13 տարեկան և փոքր տարիքային սահմանում և 14-17 տարեկանների խմբում ոչ մի բռնարար կին չի գրանցվել, 18-24 տարեկաների խմբում՝ 2, 25-44 տարեկանների շրջանում՝ 12, 45-60 տարեկանների խմբում՝ 6 բռնարար կին։ Իսկ 61-ից բարձր տարիքային խմբում նույնպես ոչ մի կին չի բռնացել։

Ինչ վերաբերվում է բռնարար տղամարդկանց, ապա 13 տարեկան և փոքր տարիքային խմբում տղամարդ բռնարար չի գրանցվել, 14-17 տարեկանների խմբում բացահայտվել է 1 բռնարար, 18-24 տարեկաների խմբում՝ 54, 25-44 տարեկանների շրջանում՝ 258, 45-60 տարեկանների խմբում՝ 72 բռնարար տղամարդ։ Ինչ վերաբերվում է 61-ից բարձր տարիքային խմբին, ապա բացահայտվել է 17 բռնարար տղամարդ։