Ախալքալաքից բռնցքամարտիկ Արտյոմ Յորդանյանը հաղթել է երկու մենամարտերում եւ անցել STRANDJA 2021 բռնցքամարտի 72-րդ միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ:

Արտյոմ երկու մենամարտ է ունեցել՝ Լիտվայի եւ Ուկրաինայի մարզիկների հետ, 91 կգ քաշային կարգում:

Մրցաշարն անցկացվում է Բուլղարիայի Սոֆիա քաղաքում: Արտյոմ Յորդանյանը ներկայացնում է Վրաստանը։ Մրցումները սկսվել են փետրվարի 23-ից եւ կտեւեն մինչեւ 27-ը: