Օդերեւութաբանները սեպտեմբերի 24-ին անձրեւներ ու ցուրտ եղանակ են կանխատեսում ողջ Վրաստանում, իսկ լեռներում այսօր սառնամանիք կլինի:
Ախալցիխեում (Սամցխե-Ջավախք) օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +14, գիշերը՝ +5 աստիճան: Սպասվում է անձրև:
Քութաիսիում (Իմերեթի) այսօր սպասվում է անձրև և մինչև +16 աստիճան ջերմություն: Գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի մինչեւ +12 աստիճան:
Անձրեւոտ եղանակ է սպասվում Օզուրգեթիում (Գուրիա) նույնպես։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +16 աստիճան, իսկ գիշերը` մինչեւ +13 աստիճան:
Բաթումիում (Աջարիա) անձրևոտ եղանակը պահպանվում է: Օրվա ընթացքում այնտեղ օդի ջերմաստիճանը կլինի +19 աստիճան, իսկ գիշերը` +14 աստիճան:
Տեղումներ են սպասվում նաեւ Փոթի քաղաքում (Սամեգրելո եւ Զեմո Սվանեթի): Ցերեկը կլինի մինչեւ +18 աստիճան, իսկ գիշերը` մինչեւ +13: Զուգդիդիում, որտեղ նույնպես անձրև է տեղում, ցերեկը կլինի +17 աստիճան, իսկ գիշերը՝ մինչև +12 աստիճան:
Սվանեթիի բարձրաեռ շրջանի կենտրոնում` Մեսթիայում, այսօր եղանակը կլինի անձրեւային: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի ընդամենը +6 աստիճան, իսկ գիշերը ջերմաչափային սանդղակները կնվազեն մինչեւ -1 աստիճան:
Անձրեւները շարունակվում են Ամբրոլաուրիում (Ռաճա-Լեչխումի և Քվեմո-Սվանեթի) նույնպես: Ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +13 աստիճան, իսկ գիշերը` մինչեւ +10:
Ճիաթուրայում (Իմերեթի), օդերևութաբանները նույնպես կանխատեսում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +15, գիշերը՝ մինչեւ +11 աստիճան:
Բորժոմի առողջարանային քաղաքում եղանակը նույնպես անձրևոտ կլինի:Ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի մինչեւ +13 աստիճան ցելսիուս, իսկ գիշերը` մինչեւ +6: Անձրեւ է սպասվում նաեւ հարեւան Բակուրիանիում: Ցերեկը `մինչեւ +6 աստիճան, իսկ գիշերը` մինչեւ +2 աստիճան:
Գուդաուրի (Մցխեթա-Մթիանեթի) լեռնային հանգստավայրում նույնպես տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +4 աստիճան, իսկ գիշերը` մինչեւ -2 աստիճան: Օմալո (Կախեթի) ալպիական գյուղում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +5 աստիճան, իսկ գիշերը` 0 աստիճան, և անձրև կտեղա:
Գորիում (Շիդա Քարթլի) կանխատեսումները կանխատեսում են ցերեկը +16 աստիճան, իսկ գիշերը՝ +8 աստիճան:
Այսօր անձրևի տեսքով տեղումներ են խոստանում Կախեթիի շրջանի գրեթե բոլոր մունիցիպալիտետներում: Լագոդեխիում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինկ մինչև +21 աստիճան, իսկ գիշերը` մինչև +13 աստիճան: Հարեւան Թելավիում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, գիշերը` մինչեւ +12 աստիճան: Գուրջաանիում ջերմաստիճանը ցերեկը կլինի +21, գիշերը՝ +12 աստիճան: Սիղնաղիում կլինի +11-ից +20 աստիճան:
Ռուսթավիում (Քվեմո-Քարթլի) ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +19 աստիճան, իսկ գիշերը` մինչեւ +11 աստիճան, սպասվում է անձրեւ:
Թբիլիսիում անձրեւ կտեղա, ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +18 աստիճան, իսկ գիշերը` մինչեւ +12: