Ջավախքում ընթանում է «Բացահայտի՛ր Ջավախքը» եռօրյա ֆոտո-ակցիան:
Նախագիծը մեկնարկել է օգոստոսի 27-ին և ավարտվել է երեկ՝ օգոստոսի 29-ին: Երեք օր շարունակ մասնակիցներն այցելել և լուսանկարել են Ջավախքի շրջանի տարբեր վայրեր՝ Ախալքալաքը, Կուլիկամը, Աբլարը, Ախալցիխեն, Ասպինձան, Դամալա գյուղը, Վարձիան, Կարծախը, Գանձան ու շրջակա այլ վայրեր:
Սրա հետ մեկտեղ, նախագծի շրջանակներում անցկացվել են սեմինարներ, թրեյնինգներ և վարպետաց դասեր աստղային լուսանկարիչ Ինգա Ավանեսովայի և Հայաստանի լուսանկարիչների ասոցիացիայի ղեկավար Սերգեյ Հակոբյանի կողմից:
Ախալքալաք, Կուլիկամ, Աբլար, Կարծախ և Գանձա:
«Նախագծի նպատակն էր բացահայտել Ջավախքի թաքնված գեղատեսիլ վայրերը, նաև այցելել Ջավախքի տեսարժան վայրերը, լինել գյուղական միջավայրում և ֆիքսել այս ամենը լուսանկարներում` առօրյան, ապրելակերպը, ջավախքցիների ակունքները», – մեկնաբանում է ՋԱՀ-ի PR-մենեջեր Հերմինե Կարապետյանը:
Նախագծի ավարտին Երեւանում տեղի կունենա ցուցահանդես, որտեղ կցուցադրվի նախագծի մասնակիցների լավագույն աշխատանքները:
Նախագիծն իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ: