Հունիսի 18-19-ը Հայաստանի Էջմիածին քաղաքում տեղի ունեցած K-1 միջազգային մրցաշարից Դադեշ գյուղի մարզիկները հաղթանակով են վերադարձել: Նրանց մարզիչն է Անդրանիկ Աբելյանը:
45 կգ քաշային կարգում՝ Ալբերտ Հարությունյանը, 30կգ քաշային կարգում՝ Զոհրաբ Հարությունյանը, 33կգ քաշային կարգում՝ Լյովա Մաշեցյանը գրավել են առաջին հորիզոնականներ:
48կգ քաշային կարգում՝ Ռոբերտ Ափոյանը և 27կգ քաշային կարգում՝ Անդրանիկ Սիմոնյանը զբաղեցրել են երկրորդ հորիզոնականներ։
Դադեշ գյուղից մրցաշարին մասնակցում էր 5 մարզիկ, նրանք մարզվում են Ախալքալաքի մարզահամալիրում, իսկ նրանց մարզում է Անդրանիկ Աբելյանը:
Նշենք, որ ընդհանուր Ախալքալաքից մրցաշարին մասնակցում էր 7 մարզիկ, նրանք բոլորն էլ հաղթանակով են վերադարձել:
Ախալքալաքի մարզիկների հաղթանակը Հայաստանում (Video)