Ախալքալաքի Նկարչական դպրոցի աշակերտների լավագույն աշխատանքները ներկայացվեց են հանդիսատեսի դատին:

Այսօր Ախալքալաքի Նկարչական դպրոցում անցկացվեց ցուցահանդես` նվիրված երեխաներին: Ներկայացված էին աշակերտների լավագույն աշխատանքները, սկսած ամենափոքրից և վերջացրած դպրոցի տաղանդավոր շրջանավարտների նկարներով:

Cucahandes2

«Սկզբից, մենք ուզում էինք կազմակերպել ցուցահանդես, Հայաստանի և Վրաստանի անկախության օրերին: Բայց մենք չհասցրեցինք ավարտել աշխատանքը ժամանակին, ուստի որոշեցինք անցկացնել այն այսօր, և նվիրել Ջավախքի երեխաներին և նրանց խաղաղ կյանքին: Մեր բոլոր երեխաները շատ ջանասեր են և տաղանդավոր: Մենք շատ ուրախ ենք, որ ունենք նման աշակերտներ», – ասաց Նկարչական դպրոցի տնօրեն Կառլեն Կարապետյանը:

Cucahandes4

Երիտասարդ նկարիչներին աջակցելու էին եկել նրանց ծնողները, ընկերները, ծանոթները և արվեստը գնահատողներ: Նրանք ակտիվորեն քննարկում էին երեխաների աշխատանքները, կիսվում իրենց տպավորություններով և պարգևատրում հեղինակներին հաճելի ակնարկներով: Նկարների հեղինակները մեծ ոգևորությամբ պատմում էին այցելուներին իրենց աշխատանքի մասին, այն բաների, որոնք նրանց ոգեշնչում են ստեղծելու նկարները, և նկարչության մասին:

Cucahandes3

Բոլոր աշխատանքների հեղինակները պարգևատրվեցին դիպլոմներով, իսկ նրանցից լավագույնները՝ հատուկ նվերներով:

Cucahandes5

Ախալքալաքի Նկարչական դպրոցում սովորում է 35 աշակերտ, դպրոցի ամենափոքրը սաները երեք տարեկան են: Ամառային արձակուրդների ընթացքում աշակերտների թիվն ավելանում է: Նրանք սովորում են ոչ միայն նկարչություն, այլև տարբեր տեսակի ձեռքի հմտություններ:

Հայկանուշ Կարաբեկյան